Քաղաքապետարանում անցկացվող մրցույթի հանձնաժողովն առանց մասնակիցներից ճշտելու է որոշել, որ նրանք կարող են կաշկանդվել Factor TV-ի ներկայությունից

Լուրեր

06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման տարածքային առաջին բաժնի պետի ընտրության համար անցկացվող մրցույթում այսօր երկու մասնակից՝ Տիգրան Գևորգյանը և Տաթև Քարտաշյանը, ստացել են հավասար առավելագույն միավորներ՝ 100 միավոր գրավոր քննության կամ թեստավորման փուլից և 20 միավոր՝ բանավոր քննության փուլից: Այս մասին հայտնում են քաղաքապետարանում Factor TV-ի աղբյուրները:

Թե ստեղծված իրավիճակում ով պետք է նշանակվի պաշտոնի, մրցույթի կարգը հաստատելու մասին որոշմամբ չի սահմանվում: Մասնավորապես՝ մրցույթի անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանով:

Այս հրամանում նախատեսվում է, որ մրցույթի հաղթող է ճանաչվում մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմից դրական բալերով գնահատված այն մասնակիցը, որի ստացած դրական բալերի հանրագումարը առավելագույնն է, իսկ եթե երկու կամ ավելի մասնակիցներ հավաքել են դրական բալերի առավելագույն հավասար հանրագումար, ապա նրանցից հաղթող է ճանաչվում թեստավորման փուլում առավել բարձր միավորներ հավաքած մասնակիցը (առավել բարձր հավասար միավորներ հավաքած մասնակիցները):

Բայց ստեղծված իրավիճակում, փաստորեն, մրցույթի մասնակիցներ Տիգրան Գևորգյանը և Տաթև Քարտաշյանը թեստավորման փուլում ևս ստացել են հավասար միավորներ, այսինքն՝ ըստ նրանց ստացած միավորների հանրագումարի՝ հնարավոր չէ նրանցից մեկին հաղթող ճանաչել և, ըստ այդմ, պաշտոնի նշանակել:

Մրցույթի անցկացման կարգի ուսումնասիրության արդյունքում պարզեցինք նաև, որ կարգում սահմանված չէ որևէ դրույթ, որով հավասար միավորներ ստացած մասնակիցների միջև նախապատվությունը կտրվի, օրինակ համայնքային ծառայության ավելի մեծ փորձ ունեցող մասնակցին կամ որևէ այլ չափորոշչով հնարավոր կլինի նրանցից մեկին պաշտոնի նշանակել:

Ի դեպ, նախկինում ևս քաղաքապետարանում անցկացված մրցույթներից մեկով նման իրավիճակ է ստեղծվել։ Քաղաքապետն է որոշել՝ ում նշանակել պաշտոնի։

Հիշեցնենք, որ այսօր անցկացվող մրցույթից առաջ Factor TV-ին դիմել էր քաղաքապետարան՝ մրցույթը լուսաբանելու հարցով։ Մրցութային հանձնաժողովը որոշում է կայացրել չթույլատրել մրցույթի լուսաբանումն այն հիմնավորմամբ, թե մրցույթի մասնակիցները կարող են կաշկանդվել: Մինչդեռ մեզ հայտնի է դարձել, որ հանձնաժողովն ինքն է որոշել, որ մասնակիցները կարող են կաշկանդվել՝ այս մասին մասնակիցների դիրքորոշումն անգամ չճշտելով:

Արաքս Մամուլյան