«Օպել»-ի վարորդների պատասխանը Ավինյանի հորը. Փաշինյանը sms կուղարկի՞ քաղաքապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

«Օպել»-ների վարորդները զայրացած են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի` իրենց ուղղված վիրավորական արտահայտություններից։ «Ասեք, կանենք» կարգախոսով քաղաքապետ դարձած Ավինյանի հայրը կոպիտ բառապաշարով երեկ թիրախավորել էր «Օպել»-ի վարորդներին։

Վարորդները տարակուսած են՝ ինչպե՞ս կարելի է վիրավորել համեմատաբար էժան մեքենայով, բայց արդար ճանապարհով իրենց օրվա ապրուստը վաստակողներին։ 

Տիգրան Ավինյանը հոր մասնակցությամբ տեսանյութի հրապարակմանն արագ արձագանքեց՝ Տելեգրամում ներողություն հայցելով։ Չնայած դրան՝ քաղաքապետ Ավինյանն արդարացում ունի, թե ինչու է Ավինյան ավագը թիրախավորել «Օպել»-ի վարորդներին։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը գովելի է համարում Ավինյանի ափսոսանքի խոսքերը, սակայն շեշտում է՝ եթե իր հայեցողությանը մնար, ոչ էլ կխնդրեր։

Քաղաքացիների արժանապատվությունը վիրավորելու հարցում Արմեն Ավինյանը միակը չէ։ Քաղաքապետի հոր հետ կարող է մրցել, օրինակ, ԱԺ նախագահի մայրը։ Ալեն Սիմոնյանի մայրը 2022 թվականին միջնամատ էր ցույց տվել և թքել քաղաքացիների ուղղությամբ։ Այս դեպքից մեկ տարի անց արդեն քաղաքացու վրա թքեց անձամբ Ալեն Սիմոնյանը։ Իշխանության երկրորդ դեմքը չէր հանդուրժել իրեն տրված «դավաճան» որակումը։

Նիկոլ Փաշինյանը նույնպես իր խոսույթով հետ չի մնում թիմակիցներից ու նրանց հարազատներից։ Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը ծավալուն գրառում էր արել էթիկայի պահպանման կարևորության մասին։

Ինչ խոսք, լավ է, որ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, թաթիկները կտրելու, բորդյուր լիզելու, շինելու և այլ խնդրահարույց արտահայտությունների հեղինակ Փաշինյանը մտահոգություն է հայտնում էթիկայի նորմերի չպահպանման վտանգների մասին։ Մնում է միայն սպասել և տեսնել՝ արդյո՞ք այս մտահոգությունը կվերաճի քաղաքապետին ուղղված sms-ով խնդրանքի, թե՞ սա էլ կանցնի-կգնա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան