Ադրբեջանում ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2025թ. ապրիլ․ COVID-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարաձգվել է

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները դարձյալ երկարաձգել են կորոնավիրսուսի համավարակով պայմանավորված հատուկ կարանտինային ռեժիմը։ Կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով Ադրբեջանի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմի ժամկետը երկարացվել է մինչև 2025 թվականի ապրիլի 1-ի ժամը 06:00-ն։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է Նախարարների կաբինետի կողմից, հրամանագիրն էլ ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ցամաքային սահմանների համար հատուկ կարանտինային ռեժիմի տևողությունը երկարացվել էր մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

Ադրբեջանը կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականի մարտից կարանտինային ռեժիմում է, չորս տարի է՝ երկրի ցամաքային սահմանները փակ են։ Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում COVID-19-ի համաճարակի ավարտի մասին՝ աշխարհի բոլոր երկրները դուրս են եկել կարանտինային ռեժիմից, Ադրբեջանում այն պարբերաբար երկարաձգվում է, թեև համաճարակի հետ կապված բոլոր սահմանափակումները հանվել են։

Սեպտեմբերի 23-ին, ելույթ ունենալով 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ սահմանների պահպանումը բացատրել էր արտաքին սպառնալիքներով։

«Այն, որ վերջին տարիներին մեր ցամաքային սահմանները փակ են մնում, մեզ փրկել է շատ մեծ աղետներից։ Այսօր էլ, երբ սահմանները փակ են մնում, վտանգավոր գործողություններ են իրականացվում, որոնք կասեցվում են։ Ուստի սահմանների պաշտպանությունը մեզ կպաշտպանի արտաքին ռիսկերից»,- հայտարարել էր նա։

Երկրի ցամաքային սահմանների փակումը սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հատկապես ակտիվորեն քննարկվում է վերջին օրերին Բաքվից Գրոզնի թռչող ադբեջանական  մարդատար օդանավի կործանման պատճառով։ Ընդդիմադիրները նշում են, որ փակ սահմանենրի պատճառով մարդիկ ստիպված օգտվել ինքնաթիռներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի