Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում։ Այսօր նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկման հիմնական թեման Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորումն է և Գազայի հատվածում հումանիտար խնդիրների լուծումն է։ Պաղեստինի նախագահի այցի ընթացքում նախատեսվում է նաև հանդիպում ՌԴ-ում արաբական պետությունների դեսպանների հետ։

