Վրաստանի վարչապետը նախագահ Զուրաբիշվիլիին կրկին բանտարկությամբ է սպառնացել

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չափազանց փոքր է համարում հավանականությունը, որ իշխանությունները ստիպված կլինեն գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հեռացնել Օրբելիանիի պալատից՝ ընտրված նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի երդմնակալությունից հետո, ում լեգիտիմությունը չեն ճանաչում ո՛չ գործող նախագահը, ո՛չ էլ ընդդիմությունը։

Այդուհանդերձ, Իրակլի Կոբախիձեն չի բացառում իրադարձությունների նման զարգացումը՝ ընդգծելով, որ այս դեպքում Սալոմե Զուրաբիշվիլիին կարող է քրեական պատիժ սպառնալ, գրում է Էխո Կավկազան։

«Կարծում եմ, որ այս դեպքում Սալոմե Զուրաբիշվիլին խելամիտ կվարվի։ Հիշեցնեմ, որ սա չի կարող լինել Մելիայի սցենարի կրկնությունը (2021թ. Ազգային շարժման նախկին առաջնորդ Նիկա Մելիային կալանավորել էին կուսակցության գրասենյակում): Դա կուսակցական գրասենյակ չէ, դա Վրաստանի նախագահի նստավայրն է, ուստի նույն սցենարն այնտեղ խաղալը նշանակում է քրեական հանցագործություն կատարել, որը երկար տարիների ազատազրկում է նախատեսում ոչ միայն ուղղակիորեն Սալոմե Զուրաբիշվիլիի, այլև ցանկացած անձի համար, ով ներգրավված կլինի այդ սցենարում: Ես չեմ կարծում, որ Սալոմե Զուրաբիշվիլին կզոհաբերի առաջին հերթին իրեն, ինչպես նաև 100-150 մարդու, ովքեր կարող են կապված լինել իր հետ։ Ուստի ես չեմ սպասում, որ նման անհիմն սցենար կզարգանա»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ Միխեիլ Ղավելաշվիլիի երդմնակալության արարողությունը նախանշված է դեկտեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանի շենքում։ Արարողությանը հրավիրված չեն գործող նախագահը, ընդդիմության ներկայացուցիչները, անգամ երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի