Ադրբեջանը դադարեցնում է ՌԴ մի շարք քաղաքներ թռիչքները

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Այսօր առավոտյան Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) ինքնաթիռը, որը Բաքու-Մինվոդի չվերթն էր իրականացնում, հետ է վերադարձել ԱԹՍ-ների հարձակումների պատճառով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ AZAL-ի օդանավի հրամանատարը, որն իրականացրել է J2-8717 չվերթը Բաքու-Միներալնիե Վոդի երթուղով, թռիչքից հետո, առանց Բաքվի օդային տարածքը լքելու և Մախաչկալայի վրայով օդային տարածքի փակման մասին NOTAM (թռիչքի տեղեկատվական ծանուցում) ստանալուց հետո, անմիջապես որոշել է վերադառնալ։

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Բաքվի միջազգային օդանավակայանում։

Ավիաընկերությունը նաև հայտնում է, որ հաշվի առնելով Embraer 190 ինքնաթիռի կործանման նախնական հետաքննության արդյունքները և թռիչքների անվտանգության հնարավոր ռիսկերը՝ դադարեցնում է թռիչքները Բաքվից դեպի Ռուսաստանի մի շարք օդանավակայաններ՝ 2024 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև վերջնական հետաքննության ավարտը։

Թռիչքները դադարեցվում են դեպի Մինվոդի, Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Գրոզնի, Մախաչկալա։ Միաժամանակ, ավիաընկերությունը կշարունակի թռիչքները դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Աստրախան, Կազան և Նովոսիբիրսկ։

Որոշում է կայացվել, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցնել այլ ավիաընկերությունների թռիչքները դեպի նշված ուղղություններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի