Հունիսի 6-ին՝ ժամը 10.00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հրավիրված մամուլի ասուլիսով կտրվի Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի մեկնարկը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Ասուլիսից անմիջապես հետո տեղի կունենա վիճակահանություն, որի միջոցով կորոշվի մրցույթի ընթացքում մասնակիցների ելույթների հերթականությունը։ Նույն օրը՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման գալա համերգը։ Հիշեցնենք, որ հունիսի 6-ը …