PKK-ն կհեռանա Սիրիայի հյուսիսից, եթե ԱՄՆ-ի դաշնակից քրդական ուժերը պահպանեն այնտեղ առաջնային դերը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) պաշտոնյան ասել է, որ զինյալ խմբավորումը կհամաձայնի հեռանալ Սիրիայի հյուսիս-արևելքից, եթե ԱՄՆ-ի դաշնակից քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF) պահպանեն զգալի համատեղ առաջնորդական դերն այնտեղ, գրում է Reuters-ը։

«Ցանկացած նախաձեռնություն, որը կհանգեցնի նրան, որ SDF-ը կառավարի հյուսիս-արևելյան Սիրիան, կամ որում նրանք նշանակալի դեր կունենան համատեղ ղեկավարության մեջ, կստիպի մեզ համաձայնվել լքել տարածաշրջանը»,- ասել է Հյուսիսային Իրաքում խմբավորման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչը։

PKK-ն համարվում է ահաբեկչական խմբավորում Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից։ Անցյալ ամիս նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունից հետո Անկարան սպառնացել է ջախջախել սիրիական քրդական «Ժողովրդական պաշտպանության միավորումներ»-ի (YPG) զինյալներին, որոնք SDF-ի մասն են, որոնք, ըստ նրա, PKK-ի ընդլայնումն են:

Անկարան հայտարարել է, որ SDF-ը պետք է ցրվի, և PKK-ի բոլոր բարձրաստիճան անդամները պետք է վտարվեն Սիրիայից, հակառակ դեպքում՝ Թուրքիան հարված կհասցնի:

Վաշինգտոնը կոչ է արել «կառավարվող անցում կատարել» իր քուրդ դաշնակիցներին, իսկ SDF-ի հրամանատարն ասել է, որ PKK-ի բոլոր անդամները կլքեն Սիրիան, եթե Թուրքիան համաձայնի հրադադարի:

Գրավոր հայտարարության մեջ PKK-ի պաշտոնյան նշել է, որ եթե խմբավորումը լքի Սիրիան, կշարունակի հեռվից մոնիթորինգ իրականացնել և գործել թուրքական ուժերի դեմ կամ անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել։

«Սիրիայի ապագան կորոշվի ամսի 20-ից հետո, երբ Թրամփը ստանձնի պաշտոնը»,- ասել է պաշտոնյան՝ նկատի ունենալով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի