Բաքվում պահվող Արցախի ղեկավարների շինծու գործերով հաջորդ դատական նիստերը տեղի կունենան հունվարի 21-ին և 27-ին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի դատարանում այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և պաշտոնյաների դեմ հարուցված շինծու գործերով առաջին դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի կազմով դատական նիստում, իբր, տրամադրվել են հայերենի թարգմանիչներ և փաստաբաններ։ Հաղորդվում է, որ ամբաստանյալների իրավունքներն ու պարտականությունները նրանց բացատրվել են հայերենով։

Նշվում է, թե քրեական գործով անցնում է 531.000 տուժած, ինչպես նաև նրանց ներկայացուցիչները։ Դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 21-ը։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու քրգործն առանձին է քննվել։ Վարդանյանն ու նրա փաստաբանը, որը պայմանագրային հիմունքներով իրավաբանական օգնություն է ցուցաբերում, երկու միջնորդություն են ներկայացրել։ Մեկը վերաբերվել է նրան, որ նրա դեմ հարուցված շինծու քրգործը միացվի Արցախի մյուս 15 ղեկավարների ու պաշտոնյաների գործին, որը դատարանը մերժել է։

Հաջորդ միջնորդությունը վերաբերել է մեղադրական նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ ժամանակ տրամադրելուն։

Դատարանը որոշել է բավարարել միջնորդությունը, փաստաբանին տրվել է լրացուցիչ 10 օր՝ գործի նյութերը ուսումնասիրելու համար։

Հաջորդ դատական նիստը կշարունակվի հունվարի 27-ին։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղի ունեցած դատական նիստից լուսանկարներ են հրապարակել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի