Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները դատական հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան՝ պնդելով, որ Ռուբեն Վարդանյանը ենթարկվել է խոշտանգումների և զրկվել է շուտափույթ դատաքննության իրավունքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաբանների հայտարարությունը տարածել է «Reuters» գործակալությունը։ Վարդանյանի փաստաբանները հայտարարել են, որ հայցերից մեկը կապված է խոշտանգման հետ, որին նա ենթարկվել է 2024 թվականի ապրիլին հացադուլ հայտարարելու ժամանակ։ …

