Միրզոյանը նշեց, թե ինչ են քննարկել Լավրովի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի գնահատմամբ Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումն անցել է անկեղծ ու կառուցողական մթնոլորտում։

«Այսօրվա հանդիպումն անցել է անկեղծ, կառուցողական մթնոլորտում, քննարկվել է հարցերի լայն շրջանակ, երկկողմ համագործակցությունն ու խաղաղությունը Հարավային Կովկասում»,- հայտարարել է Միրզոյանը։

Տնտեսության մասով ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ թվերն ինքնին խոսում են։

«Հայաստանի համար ԵՏՄ շրջանակներում առևտրատնտեսական համագործակցությունը տնտեսական աճի և արտաքին առևտրային ներուժի իրացման գործոններից մեկն է»,- ասել է Միրզոյանը՝ շեշտելով, որ Իրանը ԵՏՄ-ում ՀՀ նախագահությամբ դիտորդի կարգավիճակ է ստացել։

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ հանդիպմանը քննարկվել են նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման հարցերը։ Նախարարի խոսքով՝ չնայած բոլոր խնդիրներին ու մարտահրավերներին՝ ՀՀ-ն անկեղծ ջանքեր է գործադրում երկարատև ու կայուն խաղաղության հասնելու համար, ինչը բխում է ողջ տարածաշրջանի շահերից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան