Պանելային քննարկմանը ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նախադպրոցական կրթությանը՝ նշելով, որ այս համակարգը կրթական շղթայի ամենակարևոր օղակներից մեկն է. «Ամբողջ աշխարհում նախադպրոցական կրթության զարգացման ուղղությամբ մեծ շեշտադրում է արվում, քանի որ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս՝ որքան վաղ ենք սկսում երեխայի կրթությունը, այնքան ավելի լավ արդյունքներ ենք գրանցում հետագա փուլերում: Կառավարության համար սա շատ կարևոր առաջնահերթություն …

