ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Չեխիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակի, գոհունակությամբ ընդգծել առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղիները: …

