«Տալիս են 100 դրամ ու անցնում»․ Մարությանը գոհ է ակցիայի ընթացքից, ավագանու իշխանական անդամներն էլ բոյկոտը տապալված են համարում

Լուրեր

04.06.2026 | 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
04.06.2026 | 09:40
ՔՊ-ական թեկնածուի ընտանիքին պատկանող ընկերությունը 226 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն կստանա
04.06.2026 | 09:15
Հայտնի են ամառային զորակոչի և զորացրման օրերը
04.06.2026 | 09:00
«Մարգարա» անցակետը հնարավոր է վերագործարկվի․ ՊԵԿ-ը շուրջ 11 մլն դրամի ծախս է իրականացնում
03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գոհ է այսօր մեկնարկած քաղաքացիական բոյկոտի ընթացքից։ Այս մասին նա տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում։

«Ավտոբուսներ ենք նստել, մեր ակցիան իրականացրել ենք, մարդկանց հետ ենք զրուցել։ Մարդիկ շատ հետաքրքիր լուծումներ են գտել, ոչ միայն 100 դրամ են տալիս և գնում են, այլ շատերը երեկ գնել են 100 դրամանոց տոմսեր, որը 3 օր գործում է։ Ես մի քանի տոմսը նայեցի՝ մինչև ամսի 4-ն էր գործում։ Այսինքն՝ որ ասում են՝ մարդիկ վճարում են, իրականում մարդիկ վճարում են երեկ գնած 100 դրամանոց տոմսերով, սա էլ է ակցիայի մի ձև ու դա մոտակա 3 օրը շարունակվելու է։ Էն մարդիկ, ովքեր չեն գնել, տալիս են 100 դրամ ու անցնում են, մարդիկ էլ կան չեն տալիս, որպես բողոքի նշան։ Երբ ներս էինք մտնում և անցնում էինք, մեծամասնությունը մասնակցում էր բոյկոտին»,- նշեց Մարությանը։

Մարությանը պնդում է, որ տրանսպորտի թանկացումը լրջագույն սոցիալական հարց է։

«Երբ մենք ստորագրահավաք էինք անում, հազարավոր մարդկանց ենք հանդիպել և շատ հաճախ մենք հանդիպում էինք թոշակառուների, որոնք օգտվում էին տրոլեյբուսից միայն այն պատճառով, որ այն 50 դրամ արժե։ Պատկերացրեք՝ այդ տատիկներն ու պապիկները 2-3 ավտոբուս էին բաց թողնում, որովհետև դդրանք 100 դրամ էին և այդ 50 դրամը, որը խնայելու էին, իրենց պետք էր։ Երբ մենք ասում ենք, որ սա լրջագույն սոցիալական հարց է, սա ինչ-որ հորինվածք չէ, մենք տեսել ենք այդ մարդկանց, զրուցել ենք իրենց հետ»,- նշեց Մարությանը։

Իսկ Երևանու ավագանու իշխանական թևից էլ նշում են, որ ակցիան տապալվել է․

««Գազել շարժումը» ակնհայտորեն ավելի շուտ տապալվեց, քան սպասվում էր, քոչարյանադաշնակցականներին տեսնելով փողոցներում՝ կրկին քաղաքացին արձանագրեց, թե ով է կանգնած հերթական մանիպուլյացիայի ետևում»,- գրել է Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը։

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ևս շարժման տապալման վերաբերյալ գրառում է արել․

«Ակնհայտ է, որ քաղաքացիները չեն միանում «Գազել շարժման» կազմակերպիչներին և նախընտրում են քաղաքակիրթ վճարման տարբերակները։ Նրանք իրենց մասնակցությունն են ունենում ոչ միայն այսօր, այլ նաև ապագա տասնամյակներում՝ զարգացած հանրային տրանսպորտ ունենալու գործում»,- նշել է նա իր գրառման մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի մեկից Երևանում ուժի մեջ է մտել երթուղային տրանսպորտի նույն սակագինը, ըստ որի՝ 1 ուղևորության համար քաղաքացին պետք է վճարի 150 դրամ նախկին 100 դրամի փոխարեն։ Բացի այդ՝ Երևանի քաղաքապետարանը մի քանի փաթեթներ է առաջարկում։ Ի սկզբանե ընդունված նախագծում 1 ուղևորության արժեքը սահմանվել էր 300 դրամ, որից հետո բողոքի ալիք բարձրացավ ու Երևանի քաղաքապետարանը վերանայեց նախագիծը։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը այս թանկացումը հիմնավորված չի համարում ու հորդորել է քաղաքացիներին բոյկոտել՝ վճարելով 100 դրամ։