Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն ցուցադրությունը հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով. նախարար
Հասարակություն
01.02.2025 | 18:00
Հայաստանի պատմության թանգարանում բացված Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում են նաև Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով։ Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հուսով եմ՝ ցուցադրության ավարտի ժամկետին մնացած շուրջ երկու ամսում բոլորդ կհասցնեք լինել թանգարանում և դիտել ցուցադրությունը»,- գրել է նա։