«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտե բերվեց։ Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց։ Մինչ այդ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում են կատարել։ Գագիկ Ծառուկյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։

