Ադրբեջանի պաշտպանության նախարար առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը և ՊՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հետևել են Ռազմածովային ուժերի կողմից անցկացվող մարտական կրակով մարտավարական զորավարժություններին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վարժանքներին ներգրավված են Ռազմածովային ուժերի, Ռազմաօդային ուժերի, Պետական սահմանապահ ծառայության ափային պահպանության և Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումները։ Զորավարժությունների պլանի համաձայն՝ Կասպից ծովի ադրբեջանական ջրերում իրականացվել …

