Արցախի ներկայացուցչության գրասենյակում այսօր քաղաքացիների ընդունելության օր է, սակայն հավաքված արցախցիներին որևէ մեկը չի ընդունում։ Ներսից չեն արձագանքում նաև մեր հեռախոսազանգերին․ տպավորություն է, որ արցախցի նախկին պաշտոնյաները խուսափում են լրագրողների հետ շփումից։ Մենք արձանագրեցինք, որ ներսից ինչ-որ մեկը քաղաքացիներին հարցրեց՝ լրագրողները գնացե՞լ են, ապա լսելով արցախցիների հարցերը՝ արձագանքեց՝ ներսում մարդ չկա, որ ձեր հարցերին պատասխանի։ …