Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդոլիդիսը հաստատել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու երկրի մտադրությունը՝ չնայած Թուրքիայի վետոյին։ Ներկայում Վաշինգտոնի հետ բանակցություններ են ընթանում մուտքի հնարավորության շուրջ, հայտնում է Skai-ն։ Խրիստոդոլիդիսի խոսքով՝ Կիպրոսի Հանրապետությունը ճանաչելու՝ Թուրքիայի մերժումը խոչընդոտում է Ազգային գվարդիայի արդիականացմանը և սահմանափակում ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորությունը։ Նախագահն առաջին անգամ բացահայտ հայտարարել է նման ծրագրերի մասին՝ նշելով, …

