«Վերջին 3-4 տարիներին հայրենադարձության տեմպերը բավականաչափ ակտիվ են պայմանավորված տարբեր գործոններով, ինչու ոչ՝ նաև աշխարհաքաղաքական գործոններով», – ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։ «Պետք է նշել, որ նախորդ տարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից 2023 թվականին հիմնված հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում աջակցության և խորհրդակցության համար դիմել …

