Թրամփը ցանկանում է Ուկրաինայում զինադադարի հասնել մինչև Զատիկ․ Bloomberg

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սպիտակ տունը եվրոպացի պաշտոնյաներին տեղեկացրել է մինչև 2025 թվականի Սուրբ Հարության տոնը (Սուրբ Զատիկ) Ուկրաինայում զինադադարի հասնելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ այս տարի և՛ կաթոլիկները, և՛ ուղղափառները Զատիկը տոնելու են ապրիլի 20-ին:

Արևմտյան որոշ պաշտոնյաներ կարծում են, որ ծրագիրը չափազանց հավակնոտ և անհավանական է, չնայած առաջիկա օրերին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև նախատեսված խորհրդակցություններին:

Այս հանդիպումներն ուղղված են նախագահներ Թրամփի և Պուտինի հնարավոր բանակցություններին նախապատրաստվելուն։ Bloomberg-ի աղբյուրներից մեկը նշում է, որ զինադադարի կնքման ավելի իրատեսական ժամկետ կարող է լինել 2025 թվականի վերջը։

Առաջիկա բանակցությունների ֆոնին եվրոպական երկրները մշակում են Ուկրաինային ռազմական օգնության նոր լայնածավալ փաթեթ։

Ծրագրի մանրամասները չեն հրապարակվի մինչև 2025 թվականի փետրվարի 23-ը, հաղորդում է Bloomberg-ը։ Այդ ժամանակ Գերմանիայում արդեն տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դա քաղաքական գործիչներին թույլ կտա խուսափել վեճերից մինչև քվեարկությունը։

Հունվարի վերջին ուկրաինական Strana.ua-ն հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու 100-օրյա ենթադրյալ ծրագիրը։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ հրադադարը կարող է հայտարարվել ապրիլի 20-ին, իսկ մինչև մայիսի 9-ն ակնկալվում է նախապատրաստել խաղաղության համաժողովի հռչակագիրը։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ պատերազմի ավարտի և բանակցությունների մեկնարկի կոնկրետ ժամկետների մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի