Հայաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունը տնտեսության զարգացումն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունը Ցեղասպանության ճանաչումը չէ։ «Ցավոք, երկար ժամանակ տնտեսությունը, ներդրումները, արտաքին քաղաքական բլոկի համար չեն եղել առաջնահերթություն։ Բազմաթիվ դեսպանների հետ հանդիպման հիմնական օրակարգային հարցը իրենց երկրի …

