Երեկ ձերբակալված Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, նույն բաժնի ևս մեկ աշխատակից և մեկ քաղաքացի կալանավորվել են։ Տեղեկությունը FactorTV-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ առանց հստակեցնելու կալանավորվածների անունները. «Մեղադրանքներ են ներկայացվել քաղաքացու կողմից կաշառք տալու ու պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու համար»,- …

