Կրեմլը հերքում է ռուս-թուրքական հարաբերությունների սառեցման մասին լուրերը

Լուրեր

08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլում հերքել են ռուս-թուրքական հարաբերությունների սառեցման մասին լուրերը, միաժամանակ, չբացառելով երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով շփումները, գրում է Ինտերֆաքսը:

«Ընթանում է երկխոսություն՝ ինչպես աշխատանքային, այնպես էլ փորձագիտական ​​մակարդակով: Այդ երկխոսությունը չի դադարել և չի դադարի: Անհրաժեշտության դեպքում՝ շփումներ կլինեն ամենաբարձր մակարդակով»,- ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հարցին՝ արդյո՞ք կարելի է խոսել երկկողմ հարաբերությունների սառեցման մասին, նա պատասխանել է․ «Չեմ կարող համաձայնել ձեզ հետ, Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները շատ բազմակողմանի են, դրանք շարունակում են զարգանալ, ինտենսիվ երկխոսություն է ընթանում»։

Անդրադառնալով երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի շփումների հեռանկարներին՝ Պեսկովը նշել է. «Մեր հարաբերություններն այնքան սերտ են և աշխատանքային, որ բոլոր շփումները կարող են համակարգվել հաշված ժամերի ընթացքում»։

Խոսելով այլ մակարդակներում բանակցությունների մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ անցած շաբաթ եղել են շփումներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով, իսկ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այցելել է Թուրքիա։

«Հետևաբար, կարիք չկա խոսել բարձր մակարդակով շփումների բացակայության մասին»,- հավելել է Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի