Գերմանական Մանհայմում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ․ զոհ ու վիրավորներ կան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի Մանհայմ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, այսպես կոչված, «խելագար երկուշաբթի» օրը՝ Մեծ պահքի մեկնարկից առաջ վերջին երկուշաբթին (Rosenmontag)։ Այս մասին հայտնում է dpa գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին։ Լրագրողները դեպքի վայրում նկատել են առնվազն մեկ դի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

NTV հեռուստաալիքի եթերում ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ «դեռևս չի կարող հաստատել», որ միջադեպի հետևանքով զոհեր են եղել։

Մինչդեռ Reuters գործակալությունը, վկայակոչելով նաև ականատեսներին, հայտնում է, որ մի քանի մարդ պառկած է գետնին։

Նշվում է, որ իրավապահները լայնածավալ գործողություն են իրականացնում քաղաքի կենտրոնում։ Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ դիմակահանդեսային երթ էր անցկացվում։

Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է արել խուսափել Մանհայմի կենտրոնից և մնալ տներում: Ոստիկանությունն իրավիճակը գնահատել է «կյանքի համար վտանգավոր»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի