Զելենսկին ներողություն չի խնդրելու Թրամփից․ «Ես ոչ մեկին չեմ վիրավորել»

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ծեծված, բայց նպատակասլաց»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղեկցող ուկրաինական պատվիրակության անդամներից մեկն այսպես է նկարագրել իր զգացմունքները, երբ լրագրողների փոքր խումբը լցրել է Սթանսթեդ օդանավակայանի մի փոքրիկ սենյակ։

BBC-ի լրագրող Լորա Կյունսբերգին կառավարական աղբյուրը պատմել է, որ Բրիտանիան ամեն ինչ արել է, որ Ուկրաինայի նախագահին ապահովի բոլոր հարմարություններով Լոնդոն այցի ընթացքում, որտեղ նա մասնակցել է  18 համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին՝ այն բանից հետո, երբ անցյալ ուրբաթ նրան քննադատել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Լրագրողն ընդգծել է, որ Սպիտակ տանը քննադատության ենթարկված, այնուհետև Մեծ Բրիտանիայում պարգևատրված Զելենսկին վհատված չի երևացել, առնվազն՝ հանրության առաջ:

«Եթե մենք մեր տրամադրությունը բարձր չպահենք, ապա բոլորին կհուսահատեցնենք»,- ասել է նա լրատվամիջոցներին։

Նա բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծրագիրը Ուկրաինայում մարտերը դադարեցնելու չորս քայլ պլանի մասին, որի վրա Բրիտանիան, Ֆրանսիան և այլ երկրներ կաշխատեն՝ նախքան ԱՄՆ-ին ներկայացնելը:

Զելենսկին լրագրողին ասել է, որ պատրաստ է կատարել Դոնալդ Թրամփի պահանջներից մեկը՝ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը, որը թույլ կտա ԱՄՆ-ին օգտվել Ուկրաինայի որոշ բնական ռեսուրսներից:

Ավելին, չնայած երեք տարի շարունակվող պատերազմի ճնշմանը, չնայած Սպիտակ տան բոլոր պահանջներին՝ Զելենսկին կիրակի երեկոյան հաստատակամություն է դրսևորել իր որոշումներում։ Նա լրագրողներին ասել է, որ այս փուլում սխալ է քննարկել Ռուսաստանի կողմից գրավված տարածքների զիջումը։

Զելենսկին մտադիր չէ ներողություն խնդրել Թրամփից կամ ափսոսանք հայտնել Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցածի համար, ինչպես բազմիցս պահանջել է ԱՄՆ նախագահի մերձավոր շրջապատը։ Նույնիսկ ՆԱՏՕ-ի ղեկավարը Զելենսկիին կոչ է արել ուղի գտնել ԱՄՆ-ի առաջնորդի հետ հարաբերությունները վերականգնելու համար։

Լրագրողն ընդգծում է, որ Զելենսկիի տոնի մեջ ոչինչ չկար, երբ խոսում էր։ Նա նշել է, որ մի քանի ժամ է պահանջվել Սպիտակ տուն հասնելու համար, և իր այցն ինքնին հարգանքի նշան է։ Նա նաև նշել է, որ «ոչ մեկին չի վիրավորել», և որ Օվալաձև աշխատասենյակում ծագած վեճը դրական չէր կողմերից ոչ մեկի համար։

Զելենսկին շատ զգույշ է բառեր ընտրել։ Խոսելով Թրամփի մասին՝ նա չի եղել կոպիտ, նաև ենթադրություն է հայտնել, որ լարվածությունը ժամանակի ընթացքում կանցնի։

«Լսելով, թե ինչպես է Զելենսկին խոսում իր երկրի հետ կատարվածի մասին՝ կարելի է հասկանալ, թե ինչու է նա այս փուլում անհնար համարում համակերպվել պատերազմի ավարտի համար փոխզիջումների անհրաժեշտության հետ։  Եվ երբ լսեք, թե ինչպես է նա խոսում բռնության ու տառապանքի մասին մասնավոր զրույցի ընթացքում, կհասկանաք, թե ինչու է նրա համար անհասկանալի, որ որևէ մեկն աշխարհն իրենից տարբեր կարող է տեսնել և չմտածել, որ ամենակարևորն ամեն գնով իր ժողովրդին պաշտպանելն է և թույլ չտալը, որ ագրեսոր Պուտինը խուսափի պատժից։ Բայց ո՞րն է իրականությունը։ Ո՛չ Զելենսկին, ո՛չ արևմտյան որևէ այլ առաջնորդ դեռ չեն համոզել Թրամփին էթիկապես հստակ դիրքորոշում ընդունել։ Եթե ​​նույնիսկ դժվար է ընդունել, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ առանց փոխզիջումների գնալու պատրաստակամության՝ դժվար է հույս ունենալ, որ այս պատերազմը կավարտվի»,- ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի