Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի՝ ադրբեջանական բանտերում պահվող հայերին անհապաղ ազատ արձակելու կոչին։ «Խաղաղություն հաստատելու ջանքերի ճանաչումը չպետք է մթագնի ամբողջական պատկերը։ Արդարության հասնելու համար անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, որոնք մեղադրվում կամ դատապարտվում են ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների համար»,- հայտարարել է …

