Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն X-ում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանին պարգևատրել է Ֆրանսիայի Պաշտպանության ազգային մեդալով։ «Հայաստանն ու Ֆրանսիան կապված են մի երկար ընդհանուր պատմությամբ, և մենք միասին կառուցում ենք ամուր պաշտպանական հարաբերություններ։ Պաշտպանության ազգային մեդալ եմ հանձնել Նորին գերազանցություն Հասմիկ Տոլմաջյանին՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքի …

