«Էթնիկ զտումը և ցեղասպանությունն Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես պատերազմի էֆֆեկտ՝ դիտավորությունը փորձելով քողարկել»,- «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» համաժողովի ժամանակ շեշտեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Հիշեցնենք՝ համաժողովը կազմակերպվել է ի պատասխան ՄԱԿ-ի որոշման՝ Ադրբեջանին նշանակել որպես COP29-ի հյուրընկալող՝ չնայած Արցախի ժողովրդի նկատմամբ ագրեսիայի հետ կապված անհանգստություններին, ինչպես նաև …

