ԵՄ-ն պաշտպանության համար մոբիլիզացնում է 800 մլրդ եվրո․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք ապրում ենք ամենակարևոր և վտանգավոր ժամանակներում: Ես կարիք չունեմ նկարագրելու այն սպառնալիքների ծանր բնույթը, որոնց մենք բախվում ենք, կամ կործանարար հետևանքները, որոնք ստիպված կլինենք դիմանալ, եթե այդ սպառնալիքները իրականանան։ Մեր առջև դրված իրական հարցն այն է՝ արդյո՞ք Եվրոպան պատրաստ է գործել այնքան վճռական, որքան իրավիճակը թելադրում է: Եվ արդյո՞ք Եվրոպան պատրաստ և ի վիճակի է գործել այն արագությամբ ու հավակնությամբ, որն անհրաժեշտ է։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ՝ պաշտպանական փաթեթի վերաբերյալ հայտարարության մեջ։

«Մենք վերազինման դարաշրջանում ենք։ Իսկ Եվրոպան պատրաստ է զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը»,- նշել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ առաջնորդներին ուղղված այս նամակում ուրվագծել է «Rearm Europe Plan»-ը: Առաջարկների փաթեթը կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչպես օգտագործել տրամադրության տակ եղած բոլոր ֆինանսական լծակները, որպեսզի օգնեն անդամ պետություններին արագ և զգալիորեն մեծացնել պաշտպանական կարողությունների ավելացմանն ուղղված ծախսերը:

Առաջարկների փաթեթը բաղկացած է հինգ մասից։ Առաջինը ազգային մակարդակով պաշտպանության ոլորտում պետական ​​ֆինանսավորման օգտագործման մեծացումն է։ ԵՄ անդամ երկրները պատրաստ են ավելի շատ ներդրումներ կատարել սեփական անվտանգության համար, եթե ունեն  ֆիսկալ տարածք:

Երկրորդ առաջարկը նոր գործիք է լինելու․ այն անդամ երկրներին կտրամադրի 150 միլիարդ եվրոյի վարկեր՝ պաշտպանական ոլորտում ներդրումների համար: Հիմնականում խոսքն ավելի արդյունավետ գումար ծախսելու և միասին գումար ծախսելու, հնարավորությունների համաեվրոպական ոլորտների մասին է։

Երրորդը վերաբերում է ԵՄ բյուջեի ուժի օգտագործմանը: Գործողությունների վերջին երկու ուղղությունները նպատակ ունեն մոբիլիզացնել մասնավոր կապիտալը՝ Խնայողական և ներդրումային միության գործունեության ու Եվրոպական ներդրումային բանկի միջոցով:

«Եվրոպան պատրաստ է ստանձնել իր պարտականությունները։ «ReArm Europe»-ը կարող է մոտ 800 միլիարդ եվրո մոբիլիզացնել անվտանգ և դիմակայուն Եվրոպայի համար: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ։ Սա պահ է Եվրոպայի համար, և մենք պատրաստ ենք առաջ գնալ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի