Քաղաքապետարանի պաշտոնյան ձերբակալվել է նախկին ձերբակալության վարույթի շրջանակում

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատատասխան՝ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Factor.am-ի տեղեկություններով՝ վարույթը վերաբերում է կաշառք ստանալուն, տալուն և օժանդակելուն: Մեր տեղեկություններով՝ Արսեն Կարոյանի ձերբակալությունը եղել է անաղմուկ. նրան հրավիրել են հարցաքննության և ձերբակալել:

Նշենք, որ Օհանջանյանի հիշատակած քրեական վարույթը վերաբերում է քաղաքապետարանում փետրվարի սկզբին տեղի ունեցած ձերբակալությանը: Այդ ժամանակ ձերբակալվել էին քաղաքալետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, 2018 թվականին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, փաստաբան Ռոբերտ Դարբինյանը և այդ ժամանակ նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արամ Այվազյանը, նաև այլ ներկա և նախկին պաշտոնյաներ:

Այդ գործով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, ավելի քան 10 մեղադրյալ կա: Մարինա Օհանջանյանը, սակայն, անուններ չի նշում:

Արսեն Կարոյանը քաղաքապետարանում պաշտոն էր զբաղեցնում 2020 թվականից, երբ քաղաքապետը Հայկ Մարությանն էր:

Արփի Հակոբյան