ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ԿԳՄՍ …

