Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սահմանային անցման կետերի ենթակառուցվածքների արդիականացմանը, երկու երկրների մաքսային մարմինների միջև տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգի լիարժեք …

