Հայտնի է՝ ինչ մեղադրանքներ է Դատախազությունը պատրաստվում ներկայացնել Հովիկ Աղազարյանին 

Լուրեր

14.03.2025 | 23:39
Մարտի 17-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.03.2025 | 23:29
Թուրքերի մեծ մասը կանխատեսում է տնտեսության վատթարացում և ցանկանում է արտահերթ ընտրություններ․ հարցում
14.03.2025 | 23:11
ՆԱՏՕ-ն ողջունում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը
14.03.2025 | 22:56
ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակից հանել է չորս ռուսների, այդ թվում՝ սպորտի նախարարին և Ալիշեր Ուսմանովի քրոջը
14.03.2025 | 22:48
Իրանը, Չինաստանը և ՌԴ-ն «բոլոր անօրինական պատժամիջոցները» վերացնելու կոչ են արել
14.03.2025 | 22:30
Եթե Ալիևն ասի՝ ծխելը վնասակար է, պիտի սկսենք ծխե՞լ․ երբեմն լսեք ՀՀ իշխանության խոսքերը․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2025 | 22:14
Թուրքիայում Իրանի օգտին լրտեսության մեջ կասկածվողներ են ձերբակալվել
14.03.2025 | 22:01
Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ-ում ԿԽՄԿ նախագահը քննարկել են կառույցի հետ ոլորտային հարցեր
14.03.2025 | 21:45
Հիբրիդային պատերազմի ատոմային ռումբ է կիրառվում ՀՀ-ի դեմ․ պատանդառած գերիներին մեր դեմ են օգտագործում․ Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2025 | 21:36
Բաքվում շինծու դատական նիստում Արայիկ Հարությունյանին հարցեր են ուղղել Ռուբեն Վարդանյանի մասին
14.03.2025 | 21:31
«Ասում են՝ նախագահին տեսել, ուրախությունից զուգարանում ինֆարկտ է ստացել». հրապարակվեց Քոչարյանի անվտանգության նախկին պետի ցուցմունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2025 | 21:18
Անկարան պատրաստ է աջակցել Ուկրաինայի վերակառուցմանը․ Զելենսկին ընդունել է Թուրքիայի կառավարության և բիզնեսի ներկայացուցիչներին
14.03.2025 | 21:02
ՀՀ-ն 750 մլն դոլարի եվրոպարտատոմսեր է թողարկել․ Ֆինանսների նախարարությունն ինչու ժամանակին այդ մասին չի տեղեկացրել
14.03.2025 | 20:56
Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, տարածաշրջանում կայունություն չի լինի. Ալիև
14.03.2025 | 20:43
«Արմավիր» ՔԿՀ-ի 5 դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել. դատավորի սխալի պատճառով պատժաչափն ավելացվել է
Բոլորը

Դատախազությունը ցանկանում է Հովիկ Աղազարյանի նկատմամբ հետապնդում սկսել   առանձնապես խոշոր չափով  կաշառքի և պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու հոդվածներով։ Այս մասին տեղեկանում ենք Դատախազության ներկայացրած միջնորդագրի բովանդակությունից։

Մասնավորապես՝  ապօրինի վարձատրության դիմաց պաշտոնատար անձի նկատմամբ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու դրվագով պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժնի ավագ տեսուչ Սլավիկ Կարապետյանն իր կնոջ հորը՝ Աշոտիկ Կամավոսյանին ծանոթացրել է իր ընկեր Սլավիկ Պողոսյանի հետ՝ նրա մտերիմ, ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի օգնությամբ՝ գործող իրավակարգավորումների՝ ՀՀ կառավարության՝ 2010 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1442-Ն որոշմամբ և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2021 թվականի հունվարի 26-ի թիվ 46-Ա հրամանով նախատեսված կարգերի շրջանցմամբ՝ առանց համապատասխան փաստաթղթերի և առանց կենդանիներին կարանտինացնելու, 150.000- 200.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ էմիրություններ արտահանելու գործընթացը գումարի դիմաց կազմակերպելու համար։

Այդ նպատակով Աշոտիկ Կամավոսյանը 2023 թվականի օգոստոսի 8-ին Սլավիկ Պողոսյանի հետ մեկնել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք՝ Հովիկ Աղազարյանին հանդիպելու նպատակով:

Հովիկ Աղազարյանի հետ առանձնազրույցի ընթացքում Սլավիկ Պողոսյանն Աշոտիկ Կամավոսյանի անունից առաջարկել է 200.000- 300.000 ԱՄՆ դոլար՝ 150.000-200.000 գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու դիմաց։ Իր հերթին Հովիկ Ազաղարյանը պատրաստակամություն է հայտնել մտածել առաջարկի շուրջ և գործընթացն իրագործելու նպատակով պաշտոնատար անձանց հետ ձեռք բերել պայմանավորվածություններ:

Հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 9-ին, Հովիկ Աղազարյանը զանգահարել է Սլավիկ Պողոսյանին և առաջարկել հանդիպել ՀՀ Ազգային Ժողովի վարչական շենքի մոտ՝ Երևանի Սիրահարների այգում։ Համաձայնելով առաջարկին՝ Սլավիկ Պողոսյանը նշված վայրում միայնակ հանդիպել է Հովիկ Աղազարյանին, որի ընթացքում Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ գործընթացն իրագործելու նպատակով արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, սակայն չի հստակեցրել, թե ում հետ, որից հետո գործընթացն սկսելու համար պահանջել է 100.000 ԱՄՆ դոլար գումար՝ նշելով, որ գումարի մյուս մասը՝ 100.000 ԱՄՆ դոլարը (200.000 ԱՄՆ դոլարը համարժեք է 77.292.000 ՀՀ դրամին) կպահանջի հետագայում՝ գործարքի մեկնարկից հետո։ Ընդ որում, Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ նշված գումարի դիմաց կարող են արտահանել անսահմանափակ քանակով կենդանիներ:

Հովիկ Աղազարյանի առաջարկը Սլավիկ Պողոսյանը փոխանցել է Աշոտիկ Կամավոսյանին, ով համաձայնել է առաջարկված պայմաններին: 

Հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 10-ին, պայմանավորվածության համաձայն՝ Սլավիկ Պողոսյանը և Աշոտիկ Կամավոսյանը ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Երևանի Սիրահարների այգում հանդիպել են Հովիկ Աղազարյանին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել է հավաքել ընդհանուր՝ 20.000 ԱՄՆ դոլար գումար, ուստի՝ առաջարկել է այն փոխանցել Հովիկ Աղազարյանին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը՝ վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ Հովիկ Աղազարյանը, սակայն առաջարկից վրդովվել է նշել, որ իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, հրաժարվել է ստանալ 20.000 ԱՄՆ դոլար գումարը։

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դրվագով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ «Էկո սիթի Ա.Ռ.» ՍՊ ընկերության հիմնադիր-նախագահ Արամ Մկրտչյանը ՀՀ Ազգային Ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանին խնդրել է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասի Էստոնական փողոցի 8-րդ հասցեում գտնվող «Հենրի Մորգենթաուի անվան թիվ 136 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոցի նոր շենք կառուցելու, իսկ մյուս մասը՝ պետության կողմից «Էկո սիթի Ա.Ռ.» ՍՊ ընկերությանն անհատույց տրամադրելու և դրա վրա բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:

Այդ գործընթացը կազմակերպելու նպատակով Արամ Մկրտչյանը 2021 թվականին մաս-մաս, ընդհանուր՝ 23.000 ԱՄՆ դոլար և 300.000 ՀՀ դրամ է տվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին:

Ստանալով նշված գումարը՝ Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նշված գործընթացի կազմակերպմանը։ Այդ նպատակով Հովիկ Աղազարյանը 2023 թվականի հունիսի 7-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին է հասցեագրել թիվ 054/3117-2023 գրությունը, որով ներկայացրել է «Էկո սիթի Ա.Ռ.» ՍՊ ընկերության հիմնադիր-նախագահ Արամ Մկրտչյանի կողմից իրեն ներկայացված առաջարկը, ինչին ի պատասխան՝ գրությամբ ներկայացվել են դպրոցի շենքի տեխնիկական վիճակի եզրակացության, բազմաբնակարան բնակելի շենքի և նոր դպրոցի կառուցման էսքիզային նախագծի վերաբերյալ գերատեսչության դիտարկումները:

Չնայած խոստմանը՝ Հովիկ Աղազարյանը չի կարողացել կազմակերպել իրավասու պետական մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալու գործընթացը, միաժամանակ` հրաժարվել է վերադարձնել Արամ Մկրտչյանի կողմից տրված գումարը։

Դրանից հետո Արամ Մկրտչյանն իր քույր Ռուզաննա Մկրտչյանի ընկերուհի Գոհար Սարգսյանի միջոցով ծանոթացել է Հայկ Նազարյանի հետ և նրան խնդրել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հովիկ Աղազարյանն իրեն վերադարձնի վերցրած գումարը:

Այսպիսով, ըստ միջնորդագրի, Հովիկ Աղազարյանը լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդկերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իրավունք ունենալով հարցումներով և առաջարկներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ։

Արաքս Մամուլյան

Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից