16 Օգոստոս 2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
Կիրակի՝ օգոստոսի 16-ի գիշերը, Բուդապեշտից մոտ 140 կիլոմետր դեպի արևելք՝ M3 մայրուղու վրա, լեհ զբոսաշրջիկներով ավտոբուսը դուրս է եկել ուղիղ ճանապարհից, ընկել ճամփեզրի փոսը և շրջվել։ Հունգարիայի ոստիկանության նախնական տվյալներով՝ վարորդը քնել է ղեկին։ Նա ձերբակալվել է, հայտնում է Delfi-ն։ Զբոսաշրջային ավտոբուսում եղել է 57 ուղևոր և երկու վարորդ։ Տուժածների տարհանման համար գործի է դրվել …