2025 թվականի հունվար ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -4․4 °C, որը նորմայից բարձր էր 2․4 °C-ով․ տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հունվար ամիսը չորային էր Հանրապետության ողջ տարածքում, միայն առանձին օրեր դիտվեցին թույլ տեղումներ։ Տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է ընդամենը 6․3 մմ, որը նորմայի 18 %-է։ Այն երկրորդ չոր …

