Թուրքիան չի հանձնվի փողոցային տեռորին. Էրդողանը` բողոքի ակցիաների մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայի նախագահ, երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Օզգուր Օզելի կոչին, որը քաղաքացիներին կոչ էր արել այսօր երեկոյան իֆթարից հետո փողոց դուրս գալ՝ ի նշան Ստամբուլի քաղաքապետարանի հետաքննության շրջանակում տասնյակ մարդկանց, այդ թվում՝ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի։

«Այն փողոցը, ուր կանչում է CHP-ի նախագահը, փակուղի է։ Հասկանալի է, որ CHP-ն պետք է հեռու մնա ոչ միայն մունիցիպալիտետներ ներխուժած ավազակներից, այլև մարգինալ կառույցներից և ահաբեկչական կազմակերպություններից»,- ասել նա։

Էրդողանը հավելել է՝ «ինչպես երբեք չեն տրվել փողոցային տեռորին, այնպես էլ չեն տրվելու վանդալիզմին»։

«Այնպիսի հատուկ օրը, երբ մենք միասին նշում ենք Նովրուզը, մենք ականատես ենք լինում Ստամբուլի կոռուպցիոն գործողությունը որպես պատրվակ օգտագործելով՝ մեր փողոցներում քաոս մտցնելու փորձի։ Մենք աչք չենք փակի մի խումբ ապաշնորհ, հավակնոտ մարդկանց գործողությունների վրա, որոնք սպառնում են մեր երկրի խաղաղությանը, հրահրում մեր ժողովրդին և փորձում են ահաբեկել Թուրքիային, որպեսզի չվնասեն սեփական բարեկեցությանը, շահերին և թալանին։ Փողոցը, որի կոչն արել է CHP նախագահը, փակուղի է։ Նրա կողմից անպատասխանատու է դատարանի դահլիճի փոխարեն փողոցը մատնացույց անելը, կեղծիքներն ու անօրինությունները պաշտպանելը։ Թուրքիան այն երկիր չէ, որը փողոցում է, այն չի հանձնվի փողոցային տեռորին»,- հայտարարել է Էրդողանը։

Հավելենք, որ Թուրքիայի տարբեր քաղաքներում այսօր շարունակվել են բողոքի ակցիաները, հատկապես, ուսանողների մասնակցությամբ։ Ոստիկանության կողմից կրկին ուժի կիրառմամ դեպքեր են գրանցվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի