Օգոստոսի 17-ին՝ ժամը 22։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական …

