Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Բայրամովը մասնակցելու է Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի, առևտրի և տրանսպորտի նախարարների 2-րդ եռակողմ հանդիպմանը։ Այցի ընթացքում նախատեսվում է Բայրամովի ելույթը, ինչպես նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

