Երևանում մեկնարկել է Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսը

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Ասիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ Երևանում մեկնարկել է Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսը: Բացման արարողությանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ընդգծելով, որ գյուղատնտեսական ուղղությամբ կրթության կազմակերպումը ոլորտի զարգացման առաջնային նախադրյալներից է և համարվում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է. «Կանաչ գյուղատնտեսության զարգացման համատեքստում կրթության ոլորտում իրականացվող ծրագրերն ու համապատասխան մասնագետների պատրաստումն իսկապես առանցքային նշանակություն ունեն»:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ Պարենի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ ՀՀ բոլոր մարզերում ներդրվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որի շրջանակում մի շարք դպրոցներում ստեղծվել են նաև ինտենսիվ այգիներ, ջերմատներ: Դպրոցների այգիներում և ջերմատներում աշակերտները հնարավորություն ունեն ուսումնասիրելու ժամանակակից գյուղատնտեսությունը, իսկ դպրոցները՝ ունենալու գյուղատնտեսական տարբեր ուղղություններով խմբակներ, ինչը կարևոր է հատկապես մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:

«Խմբակի առկայությունը կարևոր նախադրյալ է դպրոցականներին ուղղորդելու առումով, որպեսզի նրանք հետագայում ընտրեն գյուղատնտեսական մասնագիտություններ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Անդրադառնալով նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ երկու տարի է, ինչ քոլեջներում գյուղատնտեսական մասնագիտությունները պետության կողմից ճանաչվել են գերակա, և այդ ուղղություններով սովորող ուսանողները 50 հազար դրամ կրթաթոշակ են ստանում: Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ՝ պետությունն ուշադրության կենտրոնում է պահում առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավչության բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդիրը՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր, որոնցից մեկն էլ վերը նշված կրթաթոշակների հատկացումն է:

«Այս տարվա ընդունելության ցուցանիշների վրա սա արդեն իսկ իր ազդեցությունն ունեցել է: Նաև այլ մեխանիզմների միջոցով ենք փորձում առավել շահեկան պայմաններ առաջարկել այն ուսանողներին, որոնք գյուղատնտեսության ոլորտի մասնագիտություններ կընտրեն: Հուսով եմ՝ մի քանի տարվա ընթացքում այս նպատակային ծրագրերն իրենց արդյունքը կտան: Վստահ եմ՝ կունենանք բավարար թվով ուսանողներ, որոնք համալրելու են առկա բացն ու լրացնելու են այն մասնագետների ցանկը, որոնք իրապես կարողանալու են վարել կանաչ գյուղատնտեսություն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հավելել է, որ բարձրագույն կրթության ոլորտում ևս կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցումներ են սահմանված: Մասնավորապես, այս ուսումնական տարվանից Հայաստանի ագրարային համալսարանի՝ պետության համար առաջնահերթ մասնագիտություններով սովորող ուսանողներն ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ ստանալու հնարավորություն ունեն:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, ԵՄ «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը, այլ ներկայացուցիչներ Եվրոպական միությունից և Ասիական զարգացման գործակալությունից:

Միջազգային կոնֆերանսի շրջանակում Հայաստան են ժամանել գիտնականներ, հետազոտողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, գյուղատնտեսներ, ֆերմերներ, արտադրողներ աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովի առանցքում կանաչ գյուղատնտեսությունն է՝ որպես Հայաստանում կայուն զարգացման խթան: