Տրվել է Սևանի ափին տեղադրված օդերևութաբանական գերժամանակակից կայանի աշխատանքների մեկնարկը․ մասնակցել է Գերմանիայի նախագահը

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Շրջակա միջավայրի նախարար   Հակոբ Սիմիդյանի կողմից  հանդիսավոր կերպով  տրվել է Սևանա լճի ափին տեղադրված  օդերևութաբանական գերժամանակակից կայանի աշխատանքների մեկնարկը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

«Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում  գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և տիկին Էլկե Բուդենբենդերին է ներկայացվել Գերմանիայի կառավարության և ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող EU4SEVAN ծրագրի շրջանակներում  ձեռք բերված ավտոմատ օդերևութաբանական կայանի աշխատանքները և դրա կարևորությունը Սևանա լճի համար:

Սևանա լիճ թափվող գետերի վրա գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոլոգիական դիտակետերում ջրի ելքերի (water discharge) չափման համար EU4Sevan ծրագրի կողմից ձեռք է բերվել գերմանական OTT ապրանքանիշի հինգ ջրաչափական պտուտան (current meter):

EU4Sevan Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել նաև «Միկրոստեպ-Միս» ընկերության մեկ ավտոմատ օդերևութաբանական կայան, որը տեղադրվել է Սևանա լճի առափնյա գոտում։

Կայանի դերը կարևորվում է նրանով, որ այն գտնվում է անմիջապես առափնյա գոտում, որը հնարավորություն է տալիս ստանալ օդերևութաբանական տեղեկատվություն անմիջապես լճի առափնյա հատվածից։

Կայանում տեղադրված գոլորշացուցիչը հնարավորություն կտա հետագայում դիտարկումների տվյալների հիման վրա լրամշակել և ճշգրտել Սևանա լճի մակերևույթից գոլորշացման մեթոդիկան։

Կայանի բացման պաշտոնական արարողությունից հետո նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Գերմանիայի նախագահին է ներկայացրել Սևանա լիճը, դրա բացառիկ նշանակությունը և էկոհամակարգային կարևորությունը։

Նախարարի տեղակալը մանրամասն տեղեկություններ է տրամադրել նաև Սևանա լճի պահպանությանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Հավելվել է, որ լճի ջրի մակարդակի պահպանման համար տարբեր ծրագրեր են իրականացվում, որոնք ներառում են ինչպես ջրի աղտոտման նվազեցման, այնպես էլ՝ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման ուղղված գործողություններ:

Արամ Մեյմարյանն անդրադարձել է «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի շրջանակում ձեռք բերված արդյունքներին՝ շեշտելով, որ ծրագրի իրագործումից շահում են նաև ափամերձ համայնքները։

Գերմանիայի նախագահն անձամբ մասնակցել է Սևանի ափամերձ հատվածից ջրի նմուշառման աշխատանքներին և ծանոթացավ սարքավորումներին։ Ջրի ֆիզիկաքիմիական ստուգումից հետո նա հետաքրքրվել է արդյունքներով։ ՊՈԱԿ-ի աշխատակիցները նրան հայտնել են, որ էլեկտրահաղորդականության, թթվայնության, ջերմաստիճանի, քլորոֆիլի, ընդհանուր լուծված աղերի հետ կապված տվյալները գտնվում են թույլատրելի նորմերի սահմաններում և իրենք բավարարված են արդյունքներից»,- ասված է հաղորդագրությունում։