Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 36-ամյա տղամարդը Աթարբեկյան փողոցի իր տանը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնանշումներով օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները դեկտեմբերի 17-ին այցելել են 36-ամյա տղամարդու …

