Թրամփը Մարին լը Պենի դեմ դատական գործընթացը «վհուկների որս» է անվանել

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին այն բանից հետո, երբ ֆրանսիական դատարանը նրան մեղավոր է ճանաչել յուրացումների մեջ ու արգելել 5 տարի քաղաքական որևէ պաշտոնում առաջադրվել։

«Մարին Լը Պենի դեմ վհուկների որսը ևս մեկ օրինակ է, թե ինչպես են եվրոպացի ձախերն օգտագործում օրենքը՝ լռեցնելու ազատ խոսքը և գրաքննության ենթարկում իրենց քաղաքական հակառակորդին, այս անգամ հասնելով նրան, որ այդ հակառակորդին բանտ են նստեցնում: Սա նույն «խաղի պլանն» է, որն իմ դեմ օգտագործեցին մի խումբ խելագարներ և պարտվողներ, ինչպիսիք են Նորմ Էյզենը, Էնդրյու Վայսմանը և Լիզա Մոնակոն»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Նա նշել է, որ չգիտի Մարին Լը Պենին, բայց գնահատում է, թե որքան քրտնաջան է նա աշխատել այսքան տարիներ։

«Նա կրել է պարտություններ, բայց շարունակել է առաջ գնալ, և հիմա այն, ինչ կարող էր լինել մեծ հաղթանակ, նրան փոքր մեղադրանք են ներկայացնում, որի մասին նա, հավանաբար, ոչինչ չգիտեր։ Ինձ համար «հաշվապահական» սխալի պես է հնչում։ Այս ամենը վատ է Ֆրանսիայի ու մեծ ֆրանսիացի ժողովրդի համար՝ անկախ նրանից, թե որ կողմում են նրանք։ Ազատությո՛ւն Մարին Լը Պենին»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ Մարին լը Պենը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել, ևս 5 տարի նա չի կարողանա առաջադրվել որևէ պաշտոնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի