Հայ գերիների ազատությունը պետք է նախապայման լինի, որ Թրամփն աջակցի խաղաղության պայմանագրին․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան

Լուրեր

17.07.2026 | 14:42
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչն անտառային հրդեհների պատճառով կարող է հետաձգվել. Olé
17.07.2026 | 14:41
Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
17.07.2026 | 14:30
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա շուտով նոր երկիր է արտահանվելու. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 14:18
Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում քննարկել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
17.07.2026 | 14:06
Ինչպես պետք է ձկնաբույծները ձուկ արտահանեն ԵՄ. ՍԱՏՄ ղեկավարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 13:58
Փոշու ամպ՝ ամեն մեքենայի անցնելուց. անմխիթար վիճակ Թբիլիսյան խճուղիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 13:50
Մոսկվայում մեկնարկել են Լավրով-Բայրամով բանակցությունները
17.07.2026 | 13:41
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը կհայտնվի դատարանում՝ երեխայի նկատմամբ բռնության մեղադրանքով
17.07.2026 | 13:30
Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է 18 մլն դրամի գույք օրինականացնելու համար
17.07.2026 | 13:21
Բաքվից հայտարարել են, թե Հայաստանից ականապատ դաշտերի նոր քարտեզներ չեն ստացել
17.07.2026 | 13:11
Քոչարյանը չպատասխանեց՝ Սամվել Կարապետյանի հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 12:59
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
17.07.2026 | 12:47
Հունիսի 22-ից ի վեր ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 38 մարդ, ավելի քան 400-ը՝ վիրավորվել
17.07.2026 | 12:34
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
17.07.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին՝ Չինաստանին մեղադրելով 2020թ․ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ
Բոլորը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, իրավապաշտապան Ջարեդ Գենսերը կոչ է անում Թրամփի վարչակազմին կատարել իր նախընտրական խոստումը՝ միջամտելու հայ քրիստոնյաների համար, քանի որ Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության համաձայնագիրը սպառնում է հայ բանտարկյալներին փակուղում թողնել: Այս մասին նա ասել է Catholic News Agency-ին։

«Մեր խնդրանքը վարչակազմին շատ պարզ էր. հայ քրիստոնյա ռազմագերիներին ազատ արձակելու գործարքը պետք է նախապայման լինի խաղաղության համաձայնագրով առաջ շարժվելու համար, որը վարչակազմի դիրքորոշումն է»,- նշել է փաստաբանը։

Գենսերն ասել է, որ Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին, որը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, մերժել են Աստվածաշունչ ունենալ,  ինչը, ըստ նրա, «միայն հաստատում է, որ նրա և Լեռնային Ղարաբաղի մյուս առաջնորդների հետապնդումը ոչ միայն պայմանավորված է նրանով, որ նրանք, իբր, «անջատված հանրապետության ներկայացուցիչներ են», այլև նրանով, որ նրանք քրիստոնյա են»:

«Մենք նաև տեսել ենք, որ էթնիկ զտումներից հետո հայկական եկեղեցիները և հայկական մշակութային ժառանգության այլ վայրերն ամբողջությամբ ավերվել են»,- հավելել է Գենսերը:

Նա նշել է, որ Վարդանյանին առաջադրվել է 42 առանձին մեղադրանք, և նրա դատավարությունն անցկացվում է ռազմական տրիբունալում՝ չնայած նա երբեք զինվորական չի եղել: Գենսերն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս 2024 թվականի հոկտեմբերին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հանդես է եկել ի պաշտպանություն հալածված հայ քրիստոնյաների՝ դատապարտելով այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ որպես «էթնիկ զտում»։ Այժմ Գենսերը նշում է, որ բանտարկյալների ազատ արձակումը «նոր վարչակազմի գլխավոր առաջնահերթությունն է»:

«Մեզ ասել են, որ նրանց ազատությունը պետք է նախապայման լինի, որպեսզի նախագահ Թրամփն ի վերջո սատարի խաղաղության համաձայնագիրը։ Կարծում եմ՝ սա իսկապես կարևոր զարգացում է, քանի որ մեր ամենամեծ մտավախությունն այն է, որ եթե խաղաղ համաձայնություն ձեռք բերվի, և Լեռնային Ղարաբաղի կամ հայ քրիստոնյա ռազմագերիների լուծում չլիներ, ապա, ցավոք, դա կարող է հանգեցնել այդ գերիների զոհաբերությանը՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս»,- ասել է նա։

Ըստ Գենսերի՝ այս կարևորագույն հարցերից ոչ մեկը ներառված չէ ներկայիս խաղաղ համաձայնագրում կամ երկկողմ օրակարգում: Այնուամենայնիվ, նա ասել է, որ Թրամփի վարչակազմը շատ բան կարող է անել այդ նպատակներին հասնելու համար: Գենսերը հրաժարվել է նշել, թե կոնկրետ ինչ մեթոդներ պետք է կիրառել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա գերիների հետ կապված ճնշում գործադրելու համար։

«Բռնապետները քաղբանտարկյալներին ազատ են արձակում միայն այն ժամանակ, երբ ստիպված են դա անել: Նրանք երբեք դա չեն անում մեծահոգությունից կամ մարդասիրական մղումներից ելնելով: Դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ բռնապետը տեսնում է, որ քաղբանտարկյալին կամ քաղբանտարկյալներին կալանքի տակ պահելն իր վրա ավելի թանկ է նստում, քան ազատ արձակելը»,- ասել է փաստաբանը։

Բացի Ադրբեջանում հայ ռազմագերիների առջև ծառացած իրավիճակից՝ Գենսերն ասել է, որ կան «բազմաթիվ հարցեր, որոնք առկա են խաղաղ համաձայնագրի պայմանների առումով, և որոնք մտահոգիչ են»: Ալիևի պահանջներն են, որ Հայաստանը զիջի միջանցքը՝ նրան Ադրբեջանից Հայաստանով խողովակաշար անցկացնելու ուղի տալով Թուրքիա, և որ Հայաստանն իր Սահմանադրությունից հանի Լեռնային Ղարաբաղին տարածքային պահանջ առաջադրող նախաբանը:

Հայ քրիստոնյա ռազմագերիների վիճակի մասին հարցին Պետքարտուղարությունից CNA-ին ասել են հետևյալը․ «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին տարածաշրջանում մեր դեսպանատների միջոցով: Բոլոր ձերբակալվածների մարդու իրավունքները պետք է հարգվեն, և եթե նրանց քրեական մեղադրանք է առաջադրվել, նրանց համար պետք է ապահովվեն արդար դատավարության լիարժեք երաշխիքներ»։

«Խաղաղության համաձայնագիրը, որը չլուծված է թողնում հարցը, թե ինչպիսին է լինելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագան, ինչպես նաև հայ քրիստոնյա գերիների ազատ արձակումն ապագա բռնկումների, տարաձայնությունների և նույնիսկ հնարավոր պատերազմի բաղադրատոմս է»,- հայտարարել է Գենսերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի