ԱԹՍ-ներով հարձակում ուկրաինական Խարկովի վրա․ զոհվել է 5, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերով գրոհել է Ուկրաինայի Խարկով քաղաքի Նովոբավարսկի շրջանը։ ԱԹՍ-ների հարվածների հետևանքով տուժել են բազմաբնակարան շենքեր։ Հաղորդվում է 5 զոհի և 32 վիրավորի մասին, այդ թվում՝ երեխա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, որոնց տակ կարող են մարդիկ լինել։

Բացի այդ, ապրիլի լույս 4-ի գիշերը Դնեպրը ենթարկվել է «Շահեդ»-ների հարձակմանը։ Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է երեք զոհերի մասին։ Նրա խոսքով՝ քաղաքի թաղամասերից մեկում տուն է բռնկվել, վնասվել են վարչական շենքեր։

Կիևի և Զապորոժիեի շրջանների իշխանությունները նույնպես հայտնել են անօդաչու սարքերի հարձակումների հետևանքով տուժածների և ավերածությունների մասին։

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր հերթին ապրիլի 3-ի երեկոյան հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացրել է դեպի քաղաք թռչող անօդաչու։ «Գորգ» պլան է ներդրվել «Վնուկովով, «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում։ Նույն օրն ավելի վաղ Լիպեցկի շրջանի բնակիչները սոցցանցերում հայտնել էին առնվազն վեց անօդաչու թռչող սարքի հարձակման և ՀՕՊ համակարգերի աշխատանքի  մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի