ԱՄՆ-ում ավիավթարի վայրում աշխատող փրկարարները հայտնաբերել են զոհերի 40 դի, հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում հետաքննությանը ծանոթ իր աղբյուրին։ «Իշխանությունները հայտնաբերել են 40 անվնաս դի և ևս մի քանի մարդու աճյունների մասեր», – աղբյուրի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։ Քննիչները կարծում են, որ զոհերի մնացած մարմինները գտնվում են կործանված ինքնաթիռի պոչի հատվածում, որին փրկարարները դեռ …

