Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոյի հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Բարրոյի հայտարարությունները Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում Բաքվի միջամտությունների վերաբերյալ։ «Մենք ափսոսում ենք, որ 2025 թվականի հունվարի 29-ին Սենատում քննարկումների ժամանակ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոն հերթական անգամ փորձել է անհիմն մեղադրանքներ հնչեցրել …

