Մոսկվայում մայիսի 9-ի զորահանդեսի տրիբունաներում ռազմական հանցագործությունների մեջ կասկածվողներ են եղել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի 80 ամյակին նվիրված զորահանդես տրիբունաներում ռազմական հանցագործությունների մեջ կասկածվողներ են եղել։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կարմիր հրապարակով անցել է «հատուկ ռազմական գործողության» մասնակիցների զինվորական անձնակազմի հաշվարկը»,- այս մասին հայտնել է ռուսական ՏԱՍՍ պետական ​​գործակալությունը։  Նրանց շարքում է եղել Անդրեյ Գրիգորևը, որը հայտնի է «Տուտա» մականունով։

2025 թվականի հունվարին սոցիալական ցանցերում տարածվել էր տեսանյութ, որտեղ նա ձեռնամարտի ժամանակ դանակահարում է Ուկրաինայի զինված ուժերի զինվորին։

«Դոժդ» հեռուստաալիքը պարզել է, որ տրիբունաներում է եղել նաև ծովային հետևակային Վլադիսլավ Գոլովինը։ Նրա բրիգադը բազմիցս հիշատակվել է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների հետաքննություններում։ Մասնավորապես, Մարիուպոլում գերիների մահապատժի և խաղաղ բնակիչների սպանությունների դրվագներում։ Ներկա է եղել նաև միջազգային «Պյատնաշկա» բրիգադի հրամանատար Ախրա Ավիձբան, որը մեղադրվում է մի շարք լուրջ հանցագործությունների մեջ՝ թալան, առևանգում և ուկրաինացի ռազմագերիների խոշտանգումներ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր ելույթում ինչպես և կանխատեսելի էր, Ուկրաինայի դեմ իր վարած ագրեսիվ պատերազմը համեմատել է նացիստական ​​Գերմանիայի դեմ պատերազմի հետ։

«Ռուսաստանը մնում է անհաղթահարելի խոչընդոտ նացիզմի, ռուսաֆոբիայի և հակասեմիտիզմի համար և կպայքարի այդ ագրեսիվ, կործանարար գաղափարների կամակատարների կողմից թույլ տրված չափազանցությունների դեմ», – ասել էր Ռուսաստանի նախագահը.

«Ամբողջ երկիրը, հասարակությունը և ժողովուրդն աջակցում են հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։ Մենք հպարտանում ենք նրանց քաջությամբ և վճռականությամբ, ոգու այն ուժով, որը միշտ մեզ միայն հաղթանակ է բերել»:

Նշենք, որ ՌԴ-ն Ուկրաինայում իր իսկ սանձազերծած պատերազմն անվանում է «հատուկ ռազմական գործողություն»։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի