ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ հանդիպում է ունեցել ԱՀԿ 77-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովի շրջանակներում։ «Քննարկել ենք առողջապահական համակարգի հզորացմանը, հասանելի և որակյալ առողջապահության ապահովմանը, արտակարգ իրավիճակներին, մարտահրավերներին արդյունավետ հակազդելու մոտեցումները։ Ներկայացրել եմ համապարփակ ծածկույթի իրականացմանն ուղղված մեր ջանքերը, առողջության առաջնային օղակում կատարվող բարեփոխումները, էլեկտրոնային դեղատոմսի անցման մեր …