Թուրքիայի ՊՆ ղեկավարն այսօր Ադրբեջան կայցելի
Քաղաքականություն
12.05.2025 | 12:28
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն այսօր Ադրբեջան կմեկնի։ Նախատեսվում են մի շարք հանդիպումներ, հայտնում է TRT Haber-ը։
Նշվում է, որ Գյուլերը կմեկնի Ադրբեջան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք կառավարության նիստին մասնակցելուց հետո։
Գյուլերի այցի օրակարգից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի